Կենսաբանություն (Կենսաքիմիա, Գենետիկա) ոլորտի անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

2019-09-12

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում Կենսաբանություն (Կենսաքիմիա, Գենետիկա) ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

Կենսաբանություն (Կենսաքիմիա, Գենետիկա) ոլորտի անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ 

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Ներկայումս ընթացքում են ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու բուհերի դրամաշնորհային ծրագրերը: Բուհերի կողմից դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրման համար (գնման ենթակա ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի դիտարկում, տեխնիկական գնահատման համապատասխանության դիտարկում, մասնագիտական աջակցություն մշտադիտարկման ընթացքում) նախատեսվում է ներգրավել համապատասխան փորձագետների: Կենսաբանություն (Կենսաքիմիա, Գենետիկա) ոլորտի փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները.

Փորձագետի աշխատանքների հիմնական շրջանակը հետևյալն է.
•Աջակցել ԿԾԿ ԾԻԳ-ին՝ տրամադրելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի գնումների գործընթացի իրականացման ընթացքում, ներառյալ.
-Գնման ենթակա ապրանքների տեխնիկական հատկորոշիչների և գնման մեթոդի, ինչպես նաև ներկայացված տեխնիկական առաջարկների/հայտերի ու պահանջվող տեխնիկական հատկորոշիչների համապատասխանության և գնի դիտարկում:
-Խորհրդատուների ընտրության նպատակով կազմված աշխատանքների նկարագրերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ընտրության մեթոդի դիտարկում:
•Աջակցել ԿԾԿ ԾԻԳ-ին՝ տրամադրելով անհրաժեշտ փորձագիտական եզրակացություն ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում, ներառյալ. 
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում փուլային հաշվետվությունների հետ ներկայացված արդյունքների դիտարկում, ըստ անհրաժեշտության:
- Նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ համատեղ մշտադիտարկման այցերի իրականացում վերոնշյալ բուհեր:
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ ընդհանուր մասնագիտական-փորձագիտական եզրակացության տրամադրում:
Ներկայումս պահանջվում է մեկ փորձագետ Կենսաբանություն (Կենսաքիմիա, Գենետիկա) ուղղությամբ:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են.
     Որակավորումը (առավելագույնը 30 միավոր)
-Բարձրագույն կրթություն Կենսաբանության (Կենսաքիմիա, Գենետիկա) ոլորտում
-Անգլերենի իմացություն
Ընդհանուր փորձը (առավելագույնը 30 միավոր)
-ՀՀ բարձրագույն կրթական համակարգի լավ իմացություն
-ՀԲ գնումների/ֆինանսական ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում (առավելագույնը 40 միավոր)
-Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
-Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Փորձագետի աշխատանքը նախատեսվում է իրականացնել ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում: Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույց»-ի ընթացակարգերի համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ստորև նշված հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին՝ 11:00-13:00 և 14:00-17:00: Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում (ձևը կցվում է) և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae), ինչպես նաև ինքնակենսագրության մեջ արտացոլված տվյալները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ էլ-փոստով՝ մինչև 2019 թ. սեպտեմբերի 23-ը, ժամը 13:00-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+37410) 57-56-90 (27, 50)
E-mail: info@cfep.am 
Կայքի հասցե՝ www.cfep.am

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։