Հայտերի ընդունում` երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի, ժողովածուների տպագրման համար

2019-09-12

«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» 2020 թ. ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի, ժողովածուների տպագրման հայտերի ընդունում:

Հայտերի ներկայացման կարգը՝ 

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է 
- հայտ 1 օրինակ (ձևը կցվում է)
- նախահաշիվ  2 օրինակ (ձևը կցվում է)

Ներկայացված նախահաշիվները  ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:
- Գրախոսություն համապատասխան ուսումնական հաստատությունից կամ ստեղծագործական միությունից:
Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2019 թ. հոկտեմբերի 4-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (հասցեն` Հայաս­տանի Հանրապետություն, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.՝ (011) 51-93-06):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։