«Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացման» ծրագիր

2019-09-03

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացման» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում մշակվելու են ներառող դասավանդման վերապատրաստման մոդուլ, մենթորական աջակցության հայեցակարգ, մեթոդաբանություն և գործիքակազմ։
Ծրագրի նպատակն է հավաքագրել, ընտրել և վերապատրաստել 60 վերապատրաստող-մենթորի, ովքեր հետագայում, կիրառելով նշված մոդուլն ու գործիքակազմը, կիրականացնեն հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման ծրագիրը (վերապատրաստում և մենթորական աջակցություն)։
Հայտադիմումները լրացնելու համար կարող եք հետևել այս հղմանը՝ https://bit.ly/2KYAwBL

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։