ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ գնումների և հաշվապահական հաշվառման վարչության հաշվետվությունների ընդունման և վերլուծության բաժնում փորձագետ ներգրավելու համար

2019-08-29

Փորձագետը ներգրավվում է Նախարարության  գնումների և հաշվապահական հաշվառման վարչության հաշվետվությունների ընդունման և վերլուծության բաժնի կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններն են`

  1. ՊՈԱԿ-ների պետական բյուջեով հաստատված ծրագրերի ֆինանսավորում,

  2. նախարարության ենթակա ՊՈԱԿ-ից ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվությունների ընդունում, ամփոփում և վերլուծում,

  3. ՀՀ ֆինանսների նախարարություն է  ներկայացնում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվություն»-ը՝ (Ձև N 4),

  4. իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարության clienttreasury գանձապետական ծրագրով, նախարարության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների դրամական փոխանցումներ,

  5. գանձապետական քաղվածքների մշակում,

  6. ՀՀ ԿԳՄՍ նախարարության բյուջեով հաստատված ծրագրերի ֆինանսավորման նպատակով ժամանակացույցերի կազմում, քաղվածք պայմանագրերի մուտքագրում:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն, 

2) տնտեսագիտություն (էկոնոմիկա) և/կամ կառավարում (մենեջմենթ) և/կամ հաշվապահական հաշվառում մասնագիտությունների գծով  բարձրագույն կրթություն,

3) Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու  ունակություն,

5) Գրական հայերենի տիրապետում,

6) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6/վեց/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան  3, Կառավարական տուն 2, 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. սեպտեմբերի 3-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։