«Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարին ընդառաջ`մամուլի ասուլիս

2019-08-27

Օգոստոսի 28-ին, ժամը 11.00-ին Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա մամուլի ասուլիս՝  Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարին ընդառաջ։ Համերգաշարը կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ասուլիսին կմասնակցեն ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ներկա կլինի նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Բանախոսները կներկայացնեն մաեստրո Մանսուրյանի հոբելյանին նվիրված միջոցառումների հիմնական շարքը։ Համերգներ են նախատեսված Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։