Մրցույթ `«Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար

2019-08-14

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ « Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ » ՊՈԱԿ գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
« Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ »  ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն սահմանած կարգով ստացած հավաստագիր:
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով),                                                
բ) աշխատանքային  գրքույկի  պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2019 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ,, ժամը՝ 10:00-ից 13:00-ը  (բացի շաբաթ և կիրակի օրերից)  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 58-34-83:
Մրցույթը տեղի կունենա  2019 թվականի սեպտեմբերի 26-ին,  ժամը  11:00-ին՝  Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում:   Հասցեն` Շիրակի մարզ, ք.Գյումրի, Ղուկասյան 30:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։