Մրցույթ` «Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար

2019-08-14

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ»  ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն սահմանած կարգով ստացած հավաստագիր:
Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով),                                                
բ) աշխատանքային  գրքույկի  պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2019 թվականի  2019 թվականի օգոստոսի 20-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ, ժամը՝ 10:00-ից 13:00-ը  (բացի շաբաթ և կիրակի օրերից)  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 58-34-83:
Մրցույթը տեղի կունենա  2019 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 12։00-ին՝  Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ ում:   Հասցեն` ք.Երևան, Ազատություն 18:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։