Ուսման հրավեր /Շեֆֆիլդի համալսարան/

2019-07-29

Հունաստանում գտնվող բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետը կամ Սիթի Քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր ներքոնշյալ վեց ուղղություններով և առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն) կամ Նախարարության ենթակայության տակ գործող կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերեն լեզվի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl: paper based 575/internet based 89-90 or IELTS 6.5 or CAE (А or B) or equivalent qualifications) աշխատակիցների համար.

 
Դասընթացները կազմակերպվելու են երկու տարի յուրաքանչյուր ամիս մեկ անգամ ուրբաթ (օրվա երկրորդ կես), շաբաթ և կիրակի օրերին: Ուսումնառության ընթացքում կկազմակերպվեն նաև ուսուցողական այցեր Շեֆֆիլդի համալսարան (ՄԹ) և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ (Հունաստան): 
Երևանում ուսման վարձը հոգում է Շեֆֆիլդի համալսարանի ղեկավարությունը, այցերի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը:
Նախարարության կողմից պետք է ներկայացվի տաս թեկնածություն: 
Վերջնական ընտրությունը իրականացնելու է Շեֆֆիլդի համալսարանի ղեկավարությունը:
Ցանկացողները մինչև ս.թ. օգոստոսի 23-ը Նախարարության ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն դիպլոմի, լեզվի իմացությունը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենները և աշխատանքի վայրից տեղեկանքը (դիմողը պետք է ունենա առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ` Նախարարությունում կամ Նախարարության ենթակայության տակ գործող կառույցներում): 

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։