ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա երիտասարդ հետազոտողների կրթաթոշակային ծրագիր

2019-07-25

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա երիտասարդ հետազոտողների կրթաթոշակային ծրագրի մրցույթ: 
Հետազոտությունները պետք է լինեն հետևյալ ոլորտներում՝
1.շրջակա միջավայր՝ աղետի ռիսկերի նվազեցման վրա հատուկ շեշտադրումով;
2.միջմշակութային երկխոսություն;
3.տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ; 
4.հակամարտությունների խաղաղ կարգավորում:
Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երկու հայտ, որոնք պետք է ներկայացվեն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով։ 
Կրթաթոշակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից
Հնարավոր թեկնածուները հայտերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն մինչև ս.թ. նոյեմբերի 12-ը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։