Մրցույթ` ՀՀ Արմավիրի մարզի «Հովտամեջի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2019-07-22

ՀՀ Արմավիրի մարզի «Հովտամեջի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության  տնօրենի թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին  մասնակցելու պարտադիր պայմաններն են`  
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող  փաստաթղթերն են`  
1.Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, 
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ) ,
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի  պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. հուլիսի 29–ից մինչև օգոստոսի 27-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00–ից մինչև 14:00–ը բացի շաբաթ և կիրակի օրերից, Հովտամեջի միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Տեղեկությունների համար զանգահարել 093-14-29-00, 093-11-49-05 հեռախոսահամարով:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին՝ ՀՀ Արմավիրի մարզի Հովտամեջի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ գ. Հովտամեջ, Մ. Մաշտոցի 1:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։