ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2019-07-17

Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01-1193/11002-19

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի` 09.06.01.«11002. Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման ծառայություններ» միջոցառումն իրականացնելու  նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհը հատկացվելու է աուտիզմ ունեցող երեխաների համար մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությանը` հանրապետությունում աուտիզմ ունեցող սովորողների կրթության կազմակերպմանը և ներառմանը աջակցելու նպատակով:

Մրցույթն անցկացվելու է ՀՀ կառավարության 2003  թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն կազմակերպությունները, որոնք կարող են ապահովել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի թիվ 370-Ն հրամանի հավելվածով  հաստատված «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման» կարգի՝  «III. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը տարածքային մակարդակում» բաժնում նախատեսված դրույթների պահանջները։ 
Մրցույթի մասնակցության հայտը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ք․Երևան, Վ.Սարգսյան 3 հասցեով (Կառավարական տուն 2, 3-րդ հարկ, 304 սենյակ)՝ փաստաթղթային ձևով, մինչև 19․08․2019 ժամը 13:00-ը: 
Մրցույթի հրավերը կարելի է ստանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։