ԵԽ փորձագիտական​​ թիմի հետ համատեղ քննարկում` երիտասարդական քաղաքականության հարցերով

2019-07-15

Հուլիսի 16-ին, ժամը 10:30-ին Երևանի «Իբիս» հյուրանոցում /հասցե` Հյուսիսային պող., 5/1 շենք/ տեղի կունենա հանդիպում-քննարկում Եվրոպայի խորհրդի փորձագիտական​​ թիմի և ազգային երիտասարդական քաղաքականության մեջ ներգրավված շահագրգիռ կողմերի՝ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիննների, երիտասարդական և միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մասնակիցներին կողջունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։