Կրթաթոշակների մրցույթ /ՀՕՖ/

2019-06-19

Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար հայտարարում է  կրթաթոշակների մրցույթներ: Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կցված հայտարարություններից:

«Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար»-Գավառի պետական համալսարանի բակալավրիատի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար

«Մայքլ Հալաջյան ուսանողական կրթավճար»-Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, մշակութաբանություն, հնագիտություն և ազգագրություն մասնագիտությունների մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար

«Արմինե և Կարապետ Զամբակ ուսանողական կրթավճար»-Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, քիմիայի (սննդի անվտանգություն մասնագիտության), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության և Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար


«Գևորգ և Ալվինա Նիկսարլի կրթավճար»- Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար


«Ա. Բերբերյան կրթավճար»-Երևանի պետական համալսարանի քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար


«Մաթևոսյան ուսանողական կրթավճար» -Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար: 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։