Միջազգային մարզչական դասընթացներ /Լայպցիգի համալսարան/

2019-06-17

Կրթամշակութային քաղաքականության շրջանակում Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն աջակցություն է ցուցաբերում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Զարգացման աջակցության կոմիտեի (DAC) ցուցակում ներառված երկրների մարզիչների համար կազմակերպվող դասընթացներին։ Լայպցիգի համալսարանի սպորտի ֆակուլտետը այդ երկրների մարզիչներին և ֆիզկուլտուրայի ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ տարեկան երկու անգամ անցկացվող միջազգային մարզչական դասընթացներին։

Կից ներկայացվում է 2020/2022թթ. անցկացվելիք դասընթացների և դիմելու եղանակի վերաբերյալ տեղեկությունը։ Հավելյալ տեղեկություն հնարավոր է ստանալ նաև Լայպցիգի համալսարանի www.itk.uni-leipzig.de կայքէջից:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. օգոստոսի 8-ը Երևանում ԳԴՀ դեսպանություն ներկայացնել պահանջվող փաստաթղթերը՝ տեղեկացնելով ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։