ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ամառային դպրոց՝ հանրակրթական դպրոցի աշակերտների համար» ծրագրի շրջանակներում ամառային դպրոցում դասավանդողների մրցույթ

2019-06-12

Ընդհանուր տեղեկատվություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ ՀՀ Արարատի մարզում կազմակերպում է փորձնական ամառային դպրոց, որի նպատակն է նպաստել 3-րդ և 6-րդ դասարաններն ավարտած սովորողների կողմից հանրակրթական ծրագրի յուրացմանը և գիտելիքների առկա բացի լրացմանը, ինչպես նաև՝ զինել աշակերտներին բավարար գիտելիքներով և հմտություններով, որոնք թույլ կտան շարունակել ուսումը հանրակրթության հաջորդ մակարդակում՝ առանց լրացուցիչ օգնության և կրկնուսուցման, ներառյալ՝ քննական և վերլուծական մտքի, խնդիրների լուծման, որոշումների կայացման և թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը:
Ամառային դպրոցի համար մշակվել են 3-րդ և 6-րդ դասարանների «Մայրենի»  և «Մաթեմատիկա» առարկաների մոդուլներ: 
Ամառային դպրոցի տևողությունը
• Ամառային դպրոցը կտևի մինչև 4 շաբաթ՝  2019 թ. հուլիսի 1-31-ը:
• Յուրաքանչյուր դասավանդողի աշխատանքային զբաղվածությունը լինելու է շաբաթը 5 օր, օրական՝ 3-6 ժամ:
• Հունիսի 24-28-ը ներառյալ ընտրված թեկնածուները Երևան քաղաքում կանցնեն վերապատրաստում: 
Դասավանդողների մրցույթին կարող են դիմել՝
• «Մայրեի»/«Հայոց լեզու» և/կամ «Մաթեմատիկա» առարկաներ դասավանդող մանկավարժներ, 
• Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի և այլ բուհերի մագիստրատուրայի 2-րդ կուրսում և ասպիրանտուրայում սովորող ուսանողներ,  
• ԲՈՒՀ-երի դասխոսներ:
Դասավանդողներին ներկայացվող պահանջները.
• Սիրել երեխաներին և դասավանդելը, 
• Տիրապետել երեխայակենտրոն ուսուցման մեթոդներին, պատրաստ լինել կարճ, ժամանակահատվածում վերապատրաստվել,
• Լինել ստեղծագործ,
• Ունենալ քննական մտածողություն,
• Ունենալ թիմային աշխատանքի հմտություններ:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
• Մոտիվացիոն նամակ՝ առավելագույնը 300 բառ, որում պետք է պարտադիր անդրադառնալ հետևյալ հարցերին՝

1. Ո՞րն է ամառային դպրոցի դասավանդող դառնալու շարժառիթը
2. Ինչու՞ հենց Ձեզ պետք է ընտել,
3. Որո՞նք են կրթության մեջ ներառականության, սոցիալական արդարության և հավասարության ապահովման նախապայմանները:

• Ինքնակենսագրություն (CV),
• Երկու երաշխավորագիր՝ Ձեզ՝ որպես մասնագետ ճամանաչող և Ձեր մասնագիտական գործունեությանը տեղյակ անձանցից:
Դասավանդողների վարձատրություն
Ամառային դպրոցի դասավանդողներին կտրվի օրապահիկ և կփոխհատուցվի ճանապարհածախսը:
Մրցույթին դիմող անձինք հայտադիմումի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էլեկտրոնային հասցեին՝ info@edu.am՝ առարկա (subject) տողում նշելով «Ամառային դպրոցի դասավանդողներ, և register@osi.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 19-ը, ժամը՝ 16:00:
Հետաքրքրված անձինք հարցերի կամ պարզաբանումների համար կարող են զանգահարել 010 524 777 (Վարսենիկ Գրիգորյան) կամ 010 533 862 (Լիլիթ Նազարյան) հեռախոսահամարներով կամ գրել varsenikgrigoryan@mail.ru կամ nlilit@osi.am էլեկտրոնային հասցեներին:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։