Ուսման հրավեր /Ղազախստանի Հանրապետություն/

2019-06-11

Ղազախստանի Հանրապետության կառավարությունը 2019 թվականի մայիսի 15-ից հուլիսի 19-ը հայտարարում է կրթաթոշակային ծրագիր՝ Ղազախստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրիատի (25 տեղ), մագիստրատուրայի (125 տեղ) և ասպիրանտուրայի (10 տեղ) ծրագրերով կրթություն ստանալու նպատակով: 
Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այցելելով www.enic-kazakhstan.kz կայքէջը կամ գրելով admission@n-k.kz էլեկտրոնային փոստին: Ցանկացողները պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին՝ ղազախական կողմին փոխանցելու համար:   

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։