Գերմանիայի Բունդեսթագն առաջարկում է կրթաթոշակ

2019-06-07

Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդների համար Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (Բեռլինում)։

Ծրագիրը տևելու է 2020թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 31-ը։
Գերմանիայի Բունդեսթագի կայքէջում (www.bundestag.de/ips) առկա են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում՝ մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։ Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել նաև՝ այցելելով հետևյալ հղումով՝ www.eriwan.diplo.de։ 
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում կարելի է դիմել ՀՀ-ում ԳԴՀ դեսպանություն։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։