«ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակում և փորձարկում» եռօրյա աշխատաժողով

2019-05-29

Մայիսի 30-ին, ժամը 10:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում ( հասցե` Ամիրյան փող., 1 շենք) տեղի կունենա «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակում և փորձարկում» եռօրյա աշխատաժողովի բացումը:
Միջոցառմանը ներկա կգտնվեն և ելույթ կունենան ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը,  ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան,  ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Կ. Բոսութղոն, ՀԲ ներկայացուցիչ Մայքլ Կրոուֆորդ, կրթության ոլորտի միջազգային և տեղական մասնագետներ:
Աշխատաժողովի նպատակն է քննարկել ՀՀ կրթության պետական չափորոշիչը, ուսումնառության վերջնարդյունքները, առարկաների ուսումնասիրության տիրույթը, դասաժամերի բաշխումը և գնահատումը` բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (անգլ. STEM) ուսումնական նոր ծրագրի մշակման համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։