Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոն

2019-05-27

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից 2019 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 18-ը  կազմակերպվել է  քանդակագործ, կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսի նախաձեռնած քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոնը, որն իր ցանցային կազմակերպմամբ բաց է, ներառական, մասնակցային: Հայտ ներկայացնող անհատները, խմբերը, հաստատությունները կարող են դառնալ մասնակից, ավելին՝ իրենց բնակավայրը դարձնել փառատոնային, նախագծային հարթակ:

 Փառատոնի կազմակերպիչները կարձագանքեն յուրաքանչյուր հայտի, զանգի, դիմումի: Փառատոնի փաթեթին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.mskh.am/am/83680:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։