Մրցույթ` «ՅՈՒՆԵՍԿՕ - Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակի համար

2019-05-24

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «ՅՈՒՆԵՍԿՕ - Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակի մասին: Մրցանակը շնորհվելու է տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երեք տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալից ազդեցություն ուսուցիչների աշխատանքային արդյունավետության բարձրացման վրա։
Մրցանակի համար բոլոր հայտերը պետք է ներկայացվեն միայն պետությունների կողմից։ Անհատական դիմումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից չեն ընդունվում:
Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և https://en.unesco.org/news/call-nominations-2019-2020-unesco-hamdan-prize-now-open կայքէջից: 
Մրցանակին դիմելու պարագայում անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 7-ը տեղեկացնել ՀՀ ԿԳ նախարարության ԱԿՍՎ արտաքին կապերի բաժնին (հեռ.`010562364)՝ ՀՀ ԱԳ նախարարություն փոխանցելու նպատակով: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։