Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Թեղուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2019-05-22

ՀՀ Տավուշի մարզի «Թեղուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի  պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, ՀՀ Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի`ըստ կարգի: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 0268-9-72-62, 077-39-60-77 հեռախոսահամարով:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հուլիսի 9-ին, ժամը 13:00-ին Թեղուտի միջնակարգ դպրոցում, հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ գ. Թեղուտ 6-րդ փողոց, շենք 13:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։