Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2019-05-22

ՀՀ Արմավիրի մարզի «Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2019 թ. մայիսի 27-ից մինչև հունիսի 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային  օրերից, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հուլիսի 4-ին, ժամը 15:00-ին, Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, հասցե` ք. Վաղարշապատ, Մ. Խորենացու 7,  հեռ` 093-20-50-70, 0231-5-20-60:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։