Մրցույթ ՀՀ Արարատի մարզի «Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2019-05-22

ՀՀ Արարատի մարզի «Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. մայիսի 28-ից հունիսի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, ՀՀ Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ, 5-րդ փողոց, 1-ին շենք, հեռ.՝ 094-26-32-97:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հուլիսի 8-ին, ժամը 13:00-ին, Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։