Գրքի միջազգային ցուցահանդես Քուվեյթում

2019-05-17

2019թ․ նոյեմբերի 20-30-ը Քուվեյթում կայանալու է գրքի միջազգային ցուցահանդես։ Ցուցահանդեսին մասնակցության հայտերի գրանցման համար Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի պաշտոնական կայքէջում բացվել է էլեկտրոնային հղում, որը գործելու է մինչև ս.թ. մայիսի 30-ը (https://www.nccal.gov.kw/Publisher/Home/Register?ReturnUrl=/Publisher):

Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի՝ գրքի ցուցահանդեսի տնօրինությունը ցուցահանդեսին հայկական կողմի մասնակցության պարագայում պատրաստ է անվճար տրամադրել 15 մ2 մակերեսով տաղավար։

Ցուցահանդեսին մասնակցության պարագայում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ ԿԳ նախարարության ԱԿՍՎ արտաքին կապերի բաժնին (հեռ.`010562364)՝ ՀՀ ԱԳ նախարարություն փոխանցելու նպատակով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։