Մասնագետների հայտերի ընդունելություն՝ ձևավորվող աշխատանքային խմբերում ընդգրկվելու համար

2019-05-17

Առարկայական չափորոշիչների և ծրագրերի լրամշակման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մասնագետների հայտերի ընդունելություն՝ ձևավորվող աշխատանքային խմբերում ընդգրկվելու համար:
Աշխատանքային խմբերի ձևավորումը կկազմակերպվի երկու փուլով։ 

Առաջին փուլի հայտագրման համար կարող են դիմել այն մասնագետները, որոնք բավարարում են հետևյալ նվազագույն պահանջներին.
•Բարձրագույն կրթություն
•Առնվազն 10 և ավելի տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից առնվազն 5-ը՝ դասավանդման փորձ
•ՀՀ հանրակրթության ոլորտին վերաբերող իրավական ակտերի իմացություն (ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչ և հարակից այլ փաստաթղթեր),
•Համապատասխան հետազոտական գրականության իմացություն, վերլուծական հմտություններ և տարբեր աղբյուրներից տեղեկատվություն առանձնացնելու և համադրելու ունակություն
•Աշխատանքային խմբերում արդյունավետ գործելու համար միջանձնային հմտություններ 
•Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ /անգլերենի իմացությունը ցանկալի է/
•Միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու և աշխատանքը վերջնաժամկետներին հասցնելու կարողություն

Հայտագրման համար կարող են դիմել հետևյալ առարկաների դասավանդման փորձ ունեցող մասնագետները՝
•Հայոց լեզու
•Մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն
•Բնական գիտություններ(ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, բնագիտություն)
•Աշխարհագրություն
•Արվեստ 
•Ֆիզիկական կրթություն (ֆիզիկական դաստիրարկություն, ՆԶՊ)
•Օտար լեզուներ 
•ՏՀՏ/համակարգչային գիտություններ և տեխնոլոգիա
•Հասարակական գիտություններ (հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, հասարակագիտություն)

Հայտագրման համար անհրաժեշտ է մինչև մայիսի 26-ը wg@edu.am էլ. հասցեին ուղարկել ինքնակենսագրական(CV) և հակիրճ պատասխան (250 բառի սահմաններում) ներքոհիշյալ հարցին. 

«Նշեք 3 փոփոխություն, որոնք, ըստ Ձեզ, անհրաժեշտ է կատարել Ձեր մասնագիտացման ոլորտ հանդիսացող առարկայական չափորոշչում և ծրագրում»։
Նամակի «Առարկա» (Subject, Предмет) վանդակում նշել Ձեր մասնագիտացման ոլորտը։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։