«Խաղաղության փարիզյան ֆորում» խորագրով երկրորդ համաժողով

2019-05-16

2019 թվականի նոյեմբերի 11-13-ը Փարիզում տեղի է ունենալու «Խաղաղության փարիզյան ֆորում» խորագրով երկրորդ համաժողովը: Մասնակից կազմակերպությունը պետք է ներկայացնի նախագիծ կամ նախագծեր, որոնք պետք է առնչվեն հանրային կառավարման ոլորտին և նորարարական լուծում առաջարկեն համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար։

Նախագծերի  թեմաներն են՝
1.Խաղաղություն և անվտանգություն
2.Զարգացում
3.Շրջակա միջավայր
4.Նոր տեխնոլոգիաներ
5.Ներառական էկոնոմիկա
6.Մշակույթ և կրթություն

Ընտրվելու դեպքում, նախագծերը կքննարկվեն նոյեմբերին կայանալիք համաժողովին, ինչը հեղինակներին հնարավորություն կընձեռի ներկայացնել իրենց ծրագրերը համաշխարհային կառավարման ոլորտի դերակատարներին, քննարկել և առաջ մղել իրենց նախաձեռնությունները։ Համաժողովի ավարտին ներկայացված նախագծերից կընտրվեն 10 լավագույնը,  որոնք տարվա ընթացքում աջակցություն կստանան համաժողովից՝ հաղորդակցության, ծրագրի տեսանելիության բարձրացման, զարգացման քաղաքականության մշակման և այլ հարցերում։
Նախագիծը հարկավոր է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով։ Այն պետք է պարունակի ծրագրի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն (10 էջի սահմաններում), ծրագրի համառոտ նկարագիրը (3 էջի սահմաններում), ֆինանսական նախահաշիվը, ինչպես նաև կայքում առկա լրացված հարցաշարը։
Մասնակցության հայտերը կարող են ներկայացվել առցանց՝ parispeaceforum.org կայքում մինչև ս. թ. մայիսի 24-ը: Հայտերին առընչվող հարցերը կարող եք ուղղել project@parispeaceforum.org էլ. հասցեին

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։