ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

2019-05-11

Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01.13/1-19

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը պետական միջոցների հաշվին «13.Դպրոցական օլիմպիադաների անցկացում» ծրագրի շրջանակներում Համահայկական հայագիտական օլիմպիադան իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Դրամաշնորհի մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ և միջազգային կրթական ծրագրերի իրագործման փորձ ունեցող կազմակերպություններ:

Մրցույթի հրավերն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ սույն հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված 28 օրվա ընթացքում՝ մինչև ժամը 13.00-ը (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 3-րդ հարկ, 315 սենյակ): Նախարարությունը պարտավորվում է դիմումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հրավերը տրամադրել մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած լիազորված անձին:

Մրցույթի հայտերը (ներառյալ բոլոր փաստաթղթերը) անհրաժեշտ է ներկայացնել Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն հասցեով սույն հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված 30 օրվա ընթացքում՝ ժամը 9.30-ից 13.00-ը:

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև  հայտերը բացելու և ամփոփելու նիստերի օրվա և ժամի մասին տեղեկությունները, վճարելու կարգը և ժամկետները կտրամադրվեն մրցույթի հրավերի հետ միասին:

Մրցույթի ձևը և անցկացնելու կարգը, հաղթողին որոշելու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։