Հանրակրթության պետական չափորոշչի վերանայման նպատակով բնագիտական առարկաների, ՏՀՏ/համակարգչային գիտությունների, աշխարհագրության և մաթեմատիկայի փորձագետների դիմումների ընդունելության hայտարարություն

2019-05-10

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն ի նպաստ նորարարության. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում  հանրակրթության պետական չափորոշչի վերանայման նպատակով հայտարարում է STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) փորձագետների մրցույթ:

Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի   (STEM) առարկաների կրթական ծրագրերը, 5-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասապլանները, դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը և հարակից այլ նյութեր, ինչպես նաև փորձնական ծրագրի շրջանակներում վերապատրաստել այդ առարկաները դասավանդող ծրագրի իրականացման նպատակով ընտրված 1 մարզի բոլոր ուսուցիչներին՝ ներկայացնելով նորարարական, աշակերտակենտրոն մեթոդաբանություն, մասնագիտական ոլորտի արդի զարգացումները:

Բնագիտական առարկաների, ՏՀՏ/համակարգչային գիտությունների, աշխարհագրության և մաթեմատիկայի փորձագետները  կմասնակցեն հանրակրթության պետական չափորոշչի լրամշակմանը, մասնավորապես կօժանդակեն հենքային ուսումնական պլանի, ուսումնառության վերջնարդյունքների և գնահատման համակարգի լրամշակմանը, ինչպես նաև առարկայացանկի մշակմանը:

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ առարկայական ոլորտների ուղղությամբ փորձագետներ՝

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։