Միջոցառումների շաբաթ` Հովհ. Թումանյանի 150-ամյակի տոնակատարության շրջանակներում

2019-05-08

Հովհ. Թումանյանի 150-ամյակի տոնակատարության շրջանակներում Կրթության ազգային ինստիտուտը ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի հետ համատեղ 2019 թվականի աշնանային արձակուրդին կազմակերպում է միջոցառումների շաբաթ: Կարող են մասնակցել Երևան քաղաքի 8-12-րդ դասարանի սովորողները: Շաբաթն ունի իր բաժինները.
1. Աշակերտական ընթերցումներ  (սեփական թեմատիկ վերլուծությունների ընթերցում) – 2 օր
2. Հետաքրքիր էքսկուրսավար – 1 օր
3. Հետաքրքիր մտածող (ստեղծագործական գրավոր աշխատանք) – 1 օր
Բոլոր բաժիններն ունենալու են անվանակարգեր: Աշակերտներին զուգահեռ մրցանակներ են տրվելու նաև դասավանդող ուսուցիչներին և մասնակից դպրոցներին:
Միջոցառումների նպատակն է բացահայտել հետաքրքիր, ինքնատիպ մտածող, անկաշկանդ ու գրագետ խոսք ունեցող աշակերտներին: Միաժամանակ տարբեր դպրոցի հետաքրքիր աշակերտները կհամագործակցեն միմյանց հետ, փորձի փոխանակման ընթացքում ձեռք կբերեն նոր գիտելիքներ և կարողություններ:
Մասնակցել ցանկացող դպրոցները մինչև հունիսի 25-ը gayanemkrtchyan58@gmail.com էլեկտրոնային հասցեով պիտի ուղարկեն աշակերտների և դասավանդող ուսուցիչների տվյալները (անուն-ազգանուն, դպրոց, դասարան), որից հետո կհրապարակվի միջոցառումների ընթացակարգը: Հայտերում անպայման պիտի նշվի, թե թեկնածուն որ անվանակարգին է ցանկանում մասնակցել, իսկ եթե բոլորն էլ նախընտրելի են, ապա պետք է նշել երեքն էլ: 
Հայտերն ուղարկելուց հետո կհրապարակվի ստեղծագործությունների այն շրջանակը, որից աշակերտները ընտրություն կկատարեն իրենց զեկուցումների համար: Զեկուցումների ծավալը տարբեր է լինելու տարիքային տարբեր խմբերի համար (լրացուցիչ կտեղեկացվի): 
Քանի որ պատրաստվելու համար անհրաժեշտ է կրկին առնչվել Թումանյանի գրական ժառանգությանը, ուստի տեղեկացնում ենք վաղօրոք, որպեսզի ամառային արձակուրդը դառնա հրաշալի ժամանակամիջոց «Թումանյական աշուն» միջոցառումներին անշտապ և հավուր պատշաճի պատրաստվելու համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատել հետևյալ Էլեկտրոնային հասցեով՝ gayanemkrtchyan58@gmail.com:
Աշխատանքները համակարգելու է ԿԱԻ-ի գլխավոր մասնագետ, մ. գ. թ. Գայանե Մկրտչյանը:
Ընթացակարգի մասին լրացուցիչ կտեղեկացվի հայտերը ստանալուց հետո:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։