Մրցույթ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ Թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակների համար

2019-05-07

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ Թագավոր» և «Կոնֆուցիուս»  գրագիտության մրցանակները շնորհվելու են տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալից ազդեցություն գրագիտության խթանման համար։
Մրցանակի համար բոլոր հայտերը պետք է ներկայացվեն միայն պետությունների կողմից։ Յուրաքանչյուր պետություն «Սեժոնգ Թագավոր» մրցանակի համար կարող է ներկայացնել երկու, իսկ «Կոնֆուցիուս»  մրցանակի համար` 3 հայտ: 
Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և https://en.unesco.org/themes/literacy/prizes կայքէջից:
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց (http://www.unesco.org/ilp/account) մինչև ս.թ. հունիսի 16-ը։
Մրցանակին դիմելու պարագայում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ ԿԳ նախարարության ԱԿՍՎ արտաքին կապերի բաժնին (հեռ.`010562364)՝ ՀՀ ԱԳ նախարարություն փոխանցելու նպատակով: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։