Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար /Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան/

2019-05-06

ՀՀ  կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տաս տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1)  դիմում` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի անունով  (ձև 1, լրացվում է տեղում).
 2) 3x4 չափսի երկու լուսանկար.
 3) բարձրագույն կրթության դիպլոմը.
 4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
 5) անձնագրի պատճենը.
 6)Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  «Ամերի բանկ» ՓԲԸ-ում 1570027790960100  հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների  իսկությունը որոշելուց հետո բնօրինակները  վերադարձվում են: 
Դասընթացի տևողությունը 15 օր է: Վերապատրաստման դասընթացի արժեքը  69000 ՀՀ դրամ է` առանց  ճաշի և սուրճի ընդմիջման:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետները:
Դիմումներն ընդունվում են 2019թ. մայիսի 6-ից  21-ը, ժամը 9.00-16.00-ն,  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, /հասցեն` Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ, 318 սենյակ/ Դասընթացները սկսվելու են  մայիսի 25-ից հունիսի 17-ը: Յուրաքանչյուր օր դասընթացները սկսվելու են ժամը 9.30-ից:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ 010 59-70-79, կամ գրել հետևյալ էլփոստին` researchcenter@aspu.am:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։