Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար / «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպություն/

2019-05-03

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: 
Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։
Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել `
1) վերապատրաստման համար դիմումի Ձև-1՝ «Կրթություն առանց սահմանի» ՍՊԸ-ի տնօրենի անունով (լրացվում է տեղում) 
2) 3x4 չափի երկու լուսանկար
3) բարձրագույն կրթության դիպլոմ
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը
5) տեղեկանք՝ աշխատանքի վայրից
6) անձնագիր
7) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է 70 000 ՀՀ դրամ: 
Վճարը ներառում է բաշխման նյութեր, գրենական պիտույքներ:
Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` 163068052667  Հայէկոնոմբանկ ՓԲԸ, «Կրթություն առանց սահմանի» ՍՊԸ
Բոլոր փաստաթղթերը ներկայացնել բնօրինակով, որոնք սկանավորվում և վերադարձվում են:
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ մայիսի 6-21-ը ներառյալ: 
Դասընթացները կսկսվեն մայիսի 25-ից:
Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 15 օր է:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 099/56-01-04:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։