Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար /Գորիսի պետական համալսարան /

2019-05-03

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳ նախարարի 29.04.2019թ., հմ. 422-Ա/2 հրաման) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կկազմակերպվեն Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ (098)19-67-07, (095)29-01-18, (077)33-76-90):
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս),
վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 80000 դրամ է, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը և սուրճի ընդմիջումները: Կկազմակերպվի նաև Էլեկտրոնային թեստավորում  վերապատրաստվողների համար:
Մասնակիցների ցանկությամբ դասընթացների անցկացման ժամերը կարող են համաձայնեցվել:
Դասընթացները կվարեն Գորիսի պետական համալսարանի փորձառու աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ:
Դասընթացները կիրականացվեն մոդուլային-կրեդիտային համակարգով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը կներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, և կամընտրական դասընթացների առարկայախումբ (առաջարկվում է կամընտրական երկու մոդուլներ՝ 20 ժամի սահմաններում, որոնցից առանց լրացուցիչ վճարման դասընթացի մասնակիցը կարող է ընտրել մեկը):
Պարտադիր դասընթացները կներառեն հինգ մոդուլներ՝ երեք կրեդիտ (90 ժամ) ուսումնական բեռնվածությամբ.

  1. Հանրակրթության բնագավառի օրենսդրություն,

  2. Իրավունքի հիմունքներ,

  3. Գնումների գործընթացի կազմակերպում,

  4. Կիրառական հաշվապահություն,

  5. Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն:

Դիմումներն ընդունվում են 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 21-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Աշխատակազմի կառավարման բաժին, հեռ.՝ (098)19-67-07, (095)29-01-18, (077)33-76-90) ամեն օր (բացի կիրակի օրերից)՝ ժամը 9.00-ից 16.00-ն: Դասընթացները կսկսվեն մայիսի 27-ից: Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 20 օր է:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Բջջ.՝ (098)19-67-07, (095)29-01-18, (077)33-76-90
Կայք՝ www.gorsu.am
E-mail` gorissu@mail.ru 
Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, Աշխատակազմի կառավարման բաժին):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։