Ուսման հրավեր /Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ/

2019-05-03

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կողմից հայտարարվել է 2019-2020 ուսումնական տարվա ունկնդիրների ընդունելություն՝ Հայաստանին հատկացված քվոտաների շրջանակներում։
Կեցության, սննդի և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները, իսկ ուսման վարձը վճարվում է ՀՀ հատկացված պետական քվոտայով:
Ռուսերեն և մեկ օտար լեզվի իմացությունը պարտադիր է:
Ուսման մեկնարկին՝ 2019թ. հուլիսի 5-ին և 9-ին, Մոսկվայում նախատեսվում է հանձնել ռուսաց և օտար լեզուների քննություն:
Մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն կամ այցելել http://mgimo.ru/study/ կայքէջը: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվել ցանկացողներն իրենց դիմումները կարող են մինչև 2019թ. մայիսի 10-ը ներկայացնել ՀՀ ԱԳՆ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։