Ուսման հրավեր /ՌԴ դիվանագիտական ակադեմիա/

2019-05-03

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիան հայտարարել է 2019-2020 ուսումնական տարվա ունկնդիրների ընդունելություն:
Հայաստանի Հանրապետությանը տրամադրած քվոտաների շրջանակներում ակադեմիան իրականացնում է ընդունելություն մագիստրատուրա հետևյալ մասնագիտություններով` միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, իրավագիտություն և մենեջմենթ, ինչպես նաև բակալավրիատ (որպես երկրորդ բարձրագույն կրթություն)՝ միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն ուղղություններով:  Առկա է նաև ասպիրանտուրա դիմելու հնարավորություն՝ տնտեսագիտություն, իրավագիտություն, քաղաքագիտություն և տարածաշրջանագիտություն մասնագիտություններով:
Ընդունելության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել www.dipacademy.ru կայքէջը: Դիվանագիտական ակադեմիա ընդունվել ցանկացողներն իրենց դիմումները կարող են մինչև 2019թ. մայիսի 10-ը ներկայացնել ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։