Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար /Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց/

2019-05-03

ՀՀ  կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տաս տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Դասընթացները կազմակերպվում են ակտիվ ուսուցման մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցը ստանում է վկայական, որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1)  դիմում` «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրո» ՊՈԱԿ-ի տնօրենի անունով  (ձև 1, լրացվում է տեղում).
 2) 3x4 չափսի երկու լուսանկար.
 3) բարձրագույն կրթության դիպլոմը.
 4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը.
 5) անձնագիրը.
 6) «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ, ՀՀ Կենտրոնական գանձապետարանի 900018002486  հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում: 
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6-7 ակադեմիական ժամ տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը կազմում է 80000 դրամ, որը ներառում է նաև գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրումը:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետները:
Դիմումներն ընդունվում են 2019թ. մայիսի 6-ից մինչև մայիսի 21-ը ներառյալ` Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում (հասցեն`ք. Երևան, Ֆրունզեի 56) ամեն օր`ժամը 9:00-ից մինչև 17:00-ը/ բացի կիրակի օրերից/: Դասընթացները կսկսվեն մայիսի 25-ից:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 091 30 83 96,   093 3273 76, 480922:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։