Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Մանկավարժական նախաձեռնություն»/

2019-05-02

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան (ՄՆՀԱ) հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:
Դասընթացները կազմակերպվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից տարբեր տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են յուրաքանչյուր մասնակցի ակտիվ ներգրավվածությունը գործընթացին: Կիրառվում են ուսուցման կազմակերպման լեկցիոն-սեմինարային, անհատական, համագործակցային, փոփոխական կազմով զույգերով աշխատաձևերը:
Յուրաքանչյուր մասնակցի համար կազմվում է անհատական ուսումնական ծրագիր, որը նա յուրացնում է իր հնարավորություններին համապատասխան արագությամբ:
Անհատական ուսումնական ծրագիրը համարվում է ամբողջապես ավարտված, եթե մասնակիցը յուրացրել է նրանում ներառված բոլոր թեմաները և հանձնել միջանկյալ ստուգարքները:
Ուսումնական ծրագիրը ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին:
Դասընթացը թերի յուրացնելու կամ քննությունները չհանձնելու դեպքում մասնակիցը հնարավորություն կունենա օգտվելու անվճար խորհրդատվական հանդիպումներից այնքան ժամանակ, մինչև պատրաստ կլինի ավարտելու դասընթացը:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում* (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ՄՆՀԱ նախագահ` Ա.Իսպիրյան),
2) 3x4 չափսի երկու լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմը,
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
5) անձնագիրը,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) ՄՆՀԱ հաշվեհամարին (1510003946280100, Արարատբանկ ԲԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:
Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն:  Դասընթացները կկազմակերպվեն մայիսի 27-ից ` յուրաքանչյուր մասնակցի համար անհատական ժամանակացույցով:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 70 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2019 թ. մայիսի 06-ից  մինչև մայիսի 21-ը ՄՆՀԱ գրասենյակ (հասցեն` ք. Երևան, Կորյունի 19ա, III հարկ):
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (077) 77 31 70, (093) 34 01 55, 094 108 908  հեռախոսահամարով  մինչև 18:00 կամ գրել mnha@inbox.ru էլ. փոստի հասցեով:
*Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548  կայքից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։