Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար /Կրթության ազգային ինստիտուտ/

2019-05-02

 ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ /29. 04. 19թ.  N422-Ա/2/ Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կկազմակերպվեն Երևան քաղաքում /Կրթության ազգային ինստիտուտ (ԿԱԻ), Տիգրան Մեծ 67, հեռ.` 57-21-00/ և ՀՀ մարզերում՝ 
/ԿԱԻ Շիրակի մասնաճյուղ, ք. Գյումրի, Տիգրան Մեծի 26, հեռ.` 093 17-14-14/,
 /ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք. Վանաձոր, Մանուշյան 2, հեռ.` 0322 2-99-73/,
/ԿԱԻ Գեղարքունիքի մասնաճյուղ, ք. Գավառ, Արծրունու 98, հեռ.` 0264 2-13-66/,
 /ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղ, ք. Հրազդան թիվ 13 ավագ դպր, հեռ.` 096-57-24-02/,
 /ԿԱԻ Սյունիքի մասնաճյուղ, ք. Գորիս, Գուսան Աշոտի 32, հեռ.` 0284 2-40-00/,
 /ԿԱԻ Կապանի մասնաճյուղ, ք. Կապան, Շահումյան 16ա, հեռ.` 0285 2-27-67/, 
/ԿԱԻ Տավուշի մասնաճյուղ, ք. Իջևան, Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53/, 
/ԿԱԻ Վայոց Ձորի մասնաճյուղ, ք. Եղեգնաձոր, Արսենյան 11, հեռ.` 0281 2-01-60/:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձն, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն  յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.դիմում` Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2.3x4 չափի երկու լուսանկար.
3.բարձրագույն կրթության դիպլոմը.
4.աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը  և  վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն  յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը.
5.Անձնագրը.
6.«Արդշինբանկ» ՓԲԸ-ում Կրթության ազգային ինստիտուտի 2472300529500010 հաշվեհամանին փոխանցված գումարի անդորրագիրը:
Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Վերապատ¬րաստ¬ման դասընթացի արժեքը 80000 դրամ է, ներառյալ` գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրում:
Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել ժամը 900-ից 1400-ն, կամ այլ գրաֆիկով:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող` Կրթու¬թյան ազգային ինստիտուտի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են  2019 թվականի մայիսի 6-20-ը ներառյալ` Կրթության ազգային ինստիտուտում /սենյակ 215, հեռ. 57-48-20, 55-92-98/  և ԿԱԻ մասնաճյուղերում` ամեն օր/բացի շաբաթ, կիրակի և տոն  օրերից/,  ժամը 9:00-ից 16:00-ն: Դասընթացները կսկսվեն ոչ ուշ, քան մայիսի 24-ը:
 Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով, www. aniedu.am կայքից կամ այցելելով ԿԱԻ և նրա մասնաճյուղեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։