Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ

2019-04-26

Ապրիլի 27-ին, ժամը 13:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կմեկնարկի Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառը, որը  նախաձեռնել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ՝ «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի շրջանակներում: Տոնավաճառին  կմասնակցեն այն աշակերտները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում ստեղծել են գործարար ընկերություններ և հնարավորություն  ունեցել զբաղվելու ձեռնարկատիրությամբ,  մտածել բիզնես գաղափարներ, կատարել շուկայի հետազոտություն, կազմել բիզնես պլան, մշակել մարկետինգային ռազմավարություն, ապա իրականացրել  արտադրություն: Տոնավաճառի ընթացքում աշակերտները կիրականացնեն արտադրանքի վաճառքը:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։