ԿԳՆ-ն ուսուցիչներին հրավիրում է քննարկման

2019-04-22

Ուսուցիչների մասնագիտական զարգացման շարունակականությունը և առաջխաղացման հնարավորությունն ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է մշակել ուսուցիչների ազգային չափանիշներ և հրավիրում է հանրակրթության ոլորտի ուսուցիչներին՝ քննարկումներին մասնակցելու և առաջարկություններ ներկայացնելու համար:
Հայտագրվելու համար խնդրում ենք մինչև 2019թ. ապրիլի 25-ը, ժամը 18.00-ը նշված թեմային վերաբերող առավելագույնը 500 բառի սահմաններում մշակված առաջարկությունների փաթեթն ուղարկել nts@edu.am էլեկտրոնային հասցեին:
Առաջարկությունների փաթեթ ներկայացրած բոլոր ուսուցիչները կհրավիրվեն մասնագիտական քննարկման: Լրացուցիչ հարցերի դեպքում՝ nts@edu.am էլեկտրոնային հասցե:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։