Խորհրդատուի ընտրության մրցույթ

2019-04-19

‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուի ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուն կղեկավարի ‹‹Հասարակություն, հասարակական գիտություններ›› աշխատանքային խմբի աշխատանքները` վերանայելու տվյալ ոլորտի առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Մասնավորապես, տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.

1. Ուսումնասիրել`
• Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության ապրիլի 8-ի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (հուլիսի 7-ի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
• Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը:
• Ազգային կրթակարգի նախագիծը:
• ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը:
• Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները:
2. Ներգրավել հանրակրթական պետական չափորոշչի վերանայմանը, որը կընդգրկի հետևյալ գործողությունները՝
Առաջադրանք 1 (մայիս 10 - 22)
• Ուսումնասիրել ներկայումս գործող հանրակրթական պետական չափորոշիչը, ազգային կրթակարգը, ներառական կրթության չափորոշիչները, այլ փաստաթղթեր:
• Պարզաբանել հանրակրթության առջև ծառացած հիմնախնդիրները կապված չափորոշիչների և առարկայական ծրագրերի հետ:
• Պատրաստել առարկայացանկի, հենքային ուսումնական պլանի և ուսումնառության վերջնարդյունքների նախնական տարբերակ:
Առաջադրանք 2 (մայիս 22 - 25)
• Մասնակցել հանրակրթության պետական չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարին, որին մասնակցելու են ուսումնական ծրագրերի մասնագետներ, միջազգային փորձագետներ, կրթական քաղաքականություն մշակողներ և այլ մասնագետներ:
• Ակտիվորեն ներգրավել աշխատախմբերում.
- քննարկել և մշակել hանրակրթության պետական չափորոշիչների տարբեր բաղադրիչները` ներառյալ առարկայական ծրագրերի կազմման ձևաչափը և սկզբունքները, միջազգայնորեն ընդունված չափանիշները,
- սերտորեն աշխատել միջազգային փորձագետների հետ,
- ներկայացնել առաջադրանք 1-ի շրջանակներում կատարված աշխատանքը,
- նախապատրաստել հանրակրթության պետական չափորոշչի նախագծի ընդհանուր նկարագիրը:
Առաջադրանք 3 (մայիսի 26 – հուլիսի 30)
• Ներկայացնել հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը` ներառելով բոլոր անհրաժեշտ բաղադրիչները:
3. Մասնակցել նշված ոլորտի աշխատանքային խմբի անդամների ընտրության գործընթացին:
4. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը:
5. Կազմակերպել աշխատանքային խմբի հանդիպումները:
6. Հանձնարարել առաջադրանքներ աշխատանքային խմբի անդամներին:
7. Խմբագրել և վերանայել աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթղթերը:
8. Մասնակցել սեմինարների, հանդիպումների` ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը:
9. Մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասնագիտական և հանրային քննարկումներին:
10. Պատասխանատու լինել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակի համար:
11. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերապատրաստման մոդուլների մշակումը:
12. Կազմակերպել փորձնական դպրոցներում ուսուցիչների վերապատրաստումը` փորձարկելու համար վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
13. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձնական դպրոցներում և ամփոփել արդյունքները:
14. Մասնակցել փորձնական դպրոցների ուսուցիչների հետ կազմակերպված հանդիպումներին:
15. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում:
16. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. մայիսից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր փորձը
- առնվազն տաս տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- լավ ղեկավարի և կազմակերպիչի հմտութուններ
- գերազանց հաղորդակցման, ներկայացման և բանակցման հմտություններ
• Թեկնածուի հատուկ փորձը
- կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
- կրթության զարգացմանը և ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն
- կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր փորձը - 30 միավոր
- հատուկ փորձը - 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (cfep@arminco.com) մինչև ապրիլի 29, 2019թ., ժամը 17:00-ն, (դիմումի ձևը տեղադրված է cfep.am կայքում):
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (44) հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։