Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարան ընդունվելու առցանց հայտագրման համակարգ

2019-04-18

Հարգելի՛ ծնողներ,

Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝

-Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։
Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

- Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։
Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

 -«Ծնող - երեխա կապ չի հայտնաբերվել»:
Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։

 -Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/: 
Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։

- ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը:

Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարան ընդունվելու առցանց հայտագրման համակարգ`  hayt.emis.am

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։