Կրթաթոշակային ծրագիր /Լեհաստանի Հանրապետության/

2019-04-18

Լեհաստանի Հանրապետության ԱԳՆ «Լեհական օգնություն» (www.polskapomoc.gov.pl) հիմնադրամը հայտարարել է 2019-2020 ուսումնական տարվա Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին: 
Լեհ մաթեմատիկոս, Լվովի մաթեմատիկայի դպրոցի համահիմնադիր Ստեֆան Բանախի անվան ծրագիրն իրականացվում է Լեհաստանի ակադեմիական փոխանակումների ազգային գործակալության կողմից: Ծրագրի նպատակն է աջակցել զարգացող երկրների սոցիալ-տնտեսական աճին` նպաստելով այդ երկրների կրթական մակարդակի և քաղաքացիների մասնագիտական հմտությունների բարձրացմանը: Կրթաթոշակային ծրագրի հնարավոր շահառուներն են Արևելյան գործընկերության, Միջին Ասիայի և Բալկանյան երկրների ուսանողները:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանել Լեհաստանի համալսարանների ինժեներական, տեխնիկական, գյուղատնտեսական, ինչպես նաև ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետների մագիստրատուրայի բաժիններում: 
Դիմելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 30-ը: Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ Լեհաստանի ակադեմիական փոխանակումների ազգային գործակալության հետևյալ կայքէջից և լեհերեն տեսանյութից. https://nawa.gov.pl/en/students/foreign-students/the-stefan-banach-scholarship-programme/call-for-proposals, https://www.youtube.com/watch?v=XeoHLTasuew: 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։