ԿԳՆ-ն գործարկում է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգ

2019-04-17

Ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը հանդես կգան մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեն առաջին դասարանցիների ընդունելության  նոր գործարկվող առցանց համակարգը: Նշենք, որ  2019-20 ուսումնական տարվանից սկսած Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։