Ուսման հրավեր /Գերմանիայի Դաշնային Հանրապետություն/

2019-04-16

Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցի 10-րդ դասարանում կամ քոլեջի համապատասխանաբար 1-ին կուրսում  սովորող մեկ աշակերտ կարող է մեկ տարով անվճար սովորել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լոբուրգ քաղաքի Գիմնազիա ինտերնատում: Դիմորդը պետք է ունենա գերազանց առաջադիմություն և գերմաներեն լեզվի B2 իմացության վկայական:
ԳԴՀ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի 28-ին:
Փաստաթղթերը ընդունվում են մինչև 2019 թվականի ապրիլի 19-ը ՀՀ ԿԳ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությունում:
Անհրաժեշտ է ներկայացնել.
դիմում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարին,
դիմորդի անձնագրի պատճենը և վերջին երեք ուսումնական տարիների գնահատականների վերաբերյալ վկայական կամ տեղեկանք՝ գերմաներեն կամ անգլերեն թարգմանությամբ,
գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակի)
Լոբուրգի վարժարանի կայքէջն է՝ http://die-loburg.de/en/internat/welcome-to-the-loburg:
Հարցերի դեպքում զանգահարել՝ 010562364 հեռախոսահամարով:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։