Կարծիքներ` վերահրատարակվող դասագրքերի վերաբերյալ

2019-04-10

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկման է ներկայացնում «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» կողմից 2019 թվականին վերահրատարակման ենթակա դասագրքերի ցանկը:
2019 թվականին հիմնադրամը նախատեսում է  վերահրատարակել 5-12-րդ դասարանների 39 անուն դասագիրք:
ԿԳ նախարարությունը կարևորում է մասնագիտական շրջանակի, ծնողների և սովորողների կարծիքը:  Դասագրքերին հնարավոր է ծանոթանալ  «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» dshh.am   կայքում:
Դասագրքերի վերաբերյալ կարծիքներն անհրաժեշտ է տասնօրյա ժամկետում ուղարկել hanrakrtutyun@edu.am  էլեկտրոնային հասցեին:
Շնորհակալություն համագործակցության համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։