Կրթաթոշակային ծրագիր /Սլովակիայի Հանրապետություն/

2019-04-01

2019-2020 ուսումնական տարում Սլովակիայի կառավարությունը տրամադրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավրի և մագիստրոսի ուսումն անցնելու համար): Հայտի համար անհրաժեշտ փաստաթղթերի պայմանները հասանելի են www.vladnestipendia.sk. կայքում: Համալսարանում հայ ուսանողների համար ուսանելու գերակա ուղղություններն են՝ ուսուցիչների վերապատրաստում և մանկավարժություն, բիզնես և կառավարում, էկոլոգիական և բնապահպանական գիտություններ, ճարտարապետություն և ճարտարագիտություն, կառուցապատման ճարտարագիտություն, արտադրություն և հաղորդակցություն, գյուղատնտեսություն, անասնաբուծություն, անտառաբուծության, ջրային ռեսուրսների կառավարում, բժշկություն, ատամնաբուժական վիրաբուժություն, դեղագիտություն, ոչ բժշկական առողջապահական գիտություններ, տեղեկատվական գիտություններ, տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ (www.minedu.sk կայքը):
Հայաստանցի ուսանողները կարող են կրթաթոշակի համար հայտ ներկայացնել միայն էլեկտրոնային եղանակով` 2019 թվականի մարտի 28-ից մինչև մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում www.vladnestipendia.sk կայքի միջոցով: 
Թեկնածուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները թղթային տարբերակով Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտման և սպորտի նախարարության միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի բաժին՝ բուհական ընդունելության գրանցման համար: Հաշվի առնելով, որ Կրթության և գիտության նախարարության կողմից առաջադրման պաշտոնական նամակն անհրաժեշտ նախապայմաններից է՝ դիմորդները պետք է ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին ներկայացնեն լրացված հայտն ու անհրաժեշտ փաստաթղթերը: 

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։