Մրցույթ` «Աղջիկների և կանանց կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի»-ի համար

2019-04-01

Մրցանակը շնորհվելու է այն անհատներին, խմբերին և կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա։
Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երեք հայտ:
Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և http://on.unesco.org/gweprize կայքէջից: Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվելու: 
Հայտերի ամբողջական փաթեթները` մինչև ս.թ. մայիսի 7-ը պետք է ներկայացնել ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։