Երիտասարդ հոգեբանների դասընթաց Պեկինում

2019-03-29

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական գիտությունների ակադեմիայի Հոգեբանության ինստիտուտը  հրավիրում էմասնակցելու 2019թ. ապրիլի 14-27-ը  Պեկինում կազմակերպվող  միջմշակութային հոգեբանությամբ հետաքրքրվող երիտասարդ հոգեբանների դասընթացին։ Յուրաքանչյուր երկրից կարող են ներկայացվել 1-2 թեկնածուներ, որոնք պետք է լավ տիրապետեն անգլերեն լեզվին, ունենան գիտությունների թեկնածուի կամ մագիստրոսի գիտական կոչում և հրատարակություններ գիտական ամսագրերում։ Մասնակիցների ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը հոգում է չինական կողմը։ 
Կից` տեղեկատվություն դասընթացի վերաբերյալ, մասնակցության ձևաթղթերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։