Մրցույթ` «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար

2019-03-28

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն'
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) գիտությունների դոկտորի աստիճան եւ (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի աստիճան եւ (կամ) դոցենտի կոչում ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, կամ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, կամ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում,
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության եւ գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն եւ այլ իրավական ակտեր):

Հավակնորդը պարտավոր է ներկայացնել կոնսերվատորիայի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը'
ա) գրավոր դիմում,
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը կամ աշխատանքի ստաժի վերաբերյալ անհատական հաշվի քաղվածքի բնօրինակը,
դ) ինքնակենսագրություն,
 ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է)գիտական աստիճանը կամ գիտական այլ կոչումները հավաստող փաստաթղթեր,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը' բնօրինակներով) ներկայացնել 2019թ. ապրիլի 3-ից մինչեւ մայիսի 3-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ն (բացի շաբաթ եւ կիրակի օրերից) Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:

Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 14-ին, ժամը 12:00-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։